Որսագողերի գործողություններից տուժող անհետացող տեսակի կենդանիների վրա սրտի զարկերը հաշվող ցուցիչ, հետեւող սարքեր եւ տեսախցիկներ կտեղադրեն, որոնք անտառապահներին թույլ կտան արագորեն արձագանքել որսագողերի գործողություններին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին:

Համակարգը մշակած անգլիական Protect ընկերության ներկայացուցիչների խոսքով, անտառապահները կկարողանան մի քանի րոպեի ընթացքում ուղղաթիռով կամ բեռնատարներով ժամանել դեպքի վայր եւ կանխել որսագողությունը կամ հանցանքի վայրում բռնել նրանց:

Մասնագետները հույս ունեն, որ տեխնոլոգիան կօգնի կանխել սպառնալից աճ արձանագրող որսագողության դեպքերը: Protect-ն արդեն պատրաստ է իր համակարգը գործողության մեջ փորձարկել: