Անգելա Մերկելը դարձել է ԼԳԲՏ-հանրության համար նախատեսված սադրիչ ամսագրի կերպար: Նոր Straight ամսագրի տեսահոլովակում Անգելա Մերկելին նման գլխավոր հերոսուհին համբուրվում է երիտասարդ սիրուհու հետ:
Սև-սպիտակ տեսահոլովակում Մերկելին նման կինը մեջքով կանգնած է պատուհանի մոտ: Ռադիոռեպորտաժ է հնչում, որ եվրոպացիների 60%-ը հավանություն է տալիս գեյ-ամուսնություններին՝ հաղորդում է BBC-ին:
Մերկելին նման կինը նեղված թափ է տալիս գլուխը: Այդ պահին նրան գրկում է գիշերազգեստով մի կին: Զույգը համբուրվում է:
Տեսահոլովակը հրապարակվել է ամսագրի թվիթերյան էջում: Թվիթերում տեսահոլովակը հայտնվել է «Աշխարհում բոլորն ատում են Մերկելին, բացի այս կնոջից» վերնագրով:
Ավելի վաղ Անգելա Մերկելը հարցազրույցում հայտարարել էր, որ իր համար ամուսնությունը միշտ լինելու է բացառապես կնոջ և տղամարդու միություն:





























