Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 23-ին, ժամը 17.00-ին, մեղայականով բաժին է ներկայացել 28-ամյա Համբարձում Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2007 թ. հունվարի 20-ից ՌԴ Սվերդլովի մարզի Եկատերինբուրգ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի 3-րդ մասի /մարմնական վնասվածք/ մեղադրանքով:





























