Հայաստանում հարկավոր է հետեւել այլ երկրների օրինակին եւ մեկանգամյա օգտագործման շշերի անցնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Գլասս ուորլդ քամփնի» ապակու գործարանի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը:

«Օրինակ՝ Վրաստանին մենք ապակե շշեր ենք տալիս պեպսի-կոլայի համար: Այնտեղ էլ անցնում են երկրորդ անգամ տարան չօգտագործելուն: Այն պարզապես գնում է հալեցման: Այդպիսի ավելի հիգիենիկ է: Ամեն դեպքում՝ յուրաքանչյուր շշի եւ դրա աղտոտվածության ճանապարհին հետեւելը գրեթե անհնար է»,- նշեց Սեդրակյանը: