Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոփը կայցելի Նյու Յորք, որպեսզի ՄԱԿ ԱԽ-ում հասնի մալայզիական Boeing-ի հարցով միջազգային տրիբունալ հաստատելուն: Այս մասին ասված է Ավստրալիայի ԱԳՆ պաշտոնական կայքում:
«Ես Նյու Յորք կմեկնեմ եկող շաբաթ, որպեսզի հասնեմ ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից միջազգային քրեական տրիբունալ ձեւավորելուն եւ պատասխանատվության կոչեմ նրանց, ովքեր կրում են MH17-ի կործանման ողջ մեղքը»,- հայտարարել է Բիշոփը, գրում է Gazeta-ն:
Նյու Յորքում նա համատեղ քննչական խմբի (Բելգիա, Մալայզիա, Նիդերլանդներ եւ Ուկրաինա) անդամների հետ կփորձի ստանալ ԱԽ բոլոր անդամների աջակցությունը:





























