Արմավիր քաղաքի 14-ամյա բնակիչ Արգիշտին մեղադրվում է դանակահարության մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արգիշտին իր մոր հասցեին անվայել խոսքեր ասելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է նույն քաղաքի 13-ամյա բնակիչ Հակոբի կրծքավանդակի ձախ կեսի շրջանին՝ պատճառելով առողջությանը ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող:

14-ամյա Արգիշտիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: