Թուրքական T24.com կայքի լրագրող, «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի հեղինակ Հասան Ջեմալը հետաքրքիր գրառում է արել Twitter-ում:
«Սուլթան Էրդողանը, արյան ու արցունքների վրա խաղադրույքներ անելով, փորձելու է հետ վերադառնալ ընտրություններ (արտահերթ ընտրություններ-խմբ), բայց ափսոս, որ շատ կյանքեր է խլելու»,-գրել է Հասան Ջեմալը:
Նշենք, որ թուրք վերլուծաբանները նշում են, որ Էրդողանը փորձելու է պատերազմ ու քաոս հրահրել երկրում, որպեսզի կարողանա արտահերթ ընտրություններ նշանակել` հույս ունենալով իր կուսակցության համար այս անգամ բարձր տոկոս ապահովել`շարունակելու միակուսակցական իշխանությունը:





























