Հուլիսի 25-ին, ժամը 21.54-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայի թիվ 32 հասցեում գտնվող «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ, ԱԻ արձագանքման խմբերը եւ չորս մարտական հաշվարկ:

Ժամը 22.19-ին հայտարարվել է հրդեհի բարդության  «Բիս 1» կանչ: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.26-ին, մարվել` 22.33-ին: 

Այրվել է 2 հա խոտածածկ տարածք: