Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները  հուլիսի 26-ին, ժամը 10.10-ին, Ավանի Բրյուսովի թաղամասի 71 շենքից բերման են ենթարկել 26-ամյա Հրանտ Ղ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: