ԱՄՆ Օրեգոն նահանգի կառավարական կառույցները կասկածելի ծանրոցներ են ստացել, հայտնում է Associated Press-ը։
Ըստ գործակալության տեղեկությունների՝ որոշ փոստային փաթեթներում անհայտ ծագման փոշի է հայտնաբերվել։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, փոշուց տուժել է մեկ մարդ, որին հիվանդանոց են տեղափոխել, գրում է ՏԱՍՍ-ը։
Միջադեպը հետաքննում են փորձագետները։ Նրանք չեն բացառում, որ որոշ հասցեատերեր դեռեւս չեն ստացել իրենց ուղարկված պոտենցիալ վտանգավոր ծանրոցները։



























