ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մասնագետները հանգել են եզրակացության, որ տարեց վարորդները չպետք է կտրուկ հրաժարվեն մեքենա վարելուց, քանի որ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ նրանց առողջության վրա:
Գիտնականների անցկացրած հետազոտության 65 տարեկանն անց թոշակառուներ են մասնակցել, որոնք ավտոմեքենա վարելուց հրաժարվելու վերջնական որոշում են կայացրել:
Փորձի արդյունքները միանշանակ ապացուցել են, որ ավտոմեքենա վարելուց կտրուկ հրաժարված թոշակառուները երկու անգամ ավելի հաճախ են դեպրեսիվ իրավիճակում հայտնվել՝ ի տարբերություն նրանց, ովքեր ակտիվ վարորդ են մնացել:
Ըստ Informing-ի, մասնագետները կարծում են, որ ավտոմեքենա վարելը տարեցների համար անկախության ցուցանիշ է, որից հրաժարվելու դեպքում մարդու հոգեբանական եւ ֆիզիկական վիճակը կտրուկ վատթարանում է:





























