Ժամանակակից Թուրքիայի Վան նահանգի տարածքում 2700 տարի առաջ կառուցված ուրարտական ամրոցի պատեր են հայտնաբերել: Այս մասին գրում է Anatolia Turk News-ը:
Վանից 38 կմ հեռավորությամբ՝ Այանիս տեղանքում հնագիտական պեղումները սկսվել են դեռեւս 1990 թվականին: Այս տարի հաջողվել է դուրս բերել ամրոցի ճակատամասի ամենագեղեցիկ հատվածները, ինչպես նաեւ տաճարի մասը:
Հնագետների խմբի ղեկավար Մեհմետ Իշիկլիի խոսքով, ամրոցն ավերվել է երկրաշարժի հետեւանքով, ինչին նաեւ հրդեհ է հետեւել:
«Դա մեզ շատ զարմացրեց, քանի որ ամրոցի պատերն ավերվել էին ուժեղ երկրաշարժի հետեւանքով, որը ճարտարապետական կերպարի վրա չեն ազդել: Խոսքը 2011 թվականին Վանում գրանցված 7.2 բալ ուժգնությամբ երկրաշարժի մասին է»,- նշել է գիտնականը:



























