Հնդկաստանի արեւմտյան Մահարաշտրա նահանգի Տհանե քաղաքում երեքհարկանի շենք է փլուզվել, որի հետեւանքով մահացել է առնվազն 6, վիրավորվել՝ 15 մարդ: Այս մասին հաղորդում է The Hindu թերթը:

Փլուզման պատճառը դեռ անհայտ է: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, որոնք փորձում են պարզել՝ արդյոք որեւէ մեկը դեռ մնացել է փլատակներում:

Ներկայումս Հնդկաստանի մեծ մասում հորդառատ անձրեւների սեզոնն է, որի ժամանակ ամեն տարի ավելի քան 10 շենք է փլվում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: