Մեքսիկայի Խուարես համայնքում դատարանը 5 հանցագործի 11 կնոջ սպանության համար 697 տարվա ազատազրկման է դատապարտել, գրում է El Paso Times-ը։

Տղամարդկանց ձերբակալել էին 2013թ. 6 այլ կասկածյալների, որոնց թվում՝ 2 կանանց հետ։ Իշխանությունները առեւանգումների մեջ կասկածում էին «Ացտեկա» հանցավոր խմբավորմանը, գրում է Gazeta-ն։

Գլխավոր դատախազության տեղեկություններով՝ կանանց հավաքագրում էին, հետո ստիպում զբաղվել մարմնավաճառությամբ եւ թմրանյութերի վաճառքով, որից հետո սպանում էին։