Վենեսուելայի իրավապահ մարմինների եւ մաքսանենգների միջեւ բախումների հետեւանքով փակվել է Վենեսուելայի եւ Կոլումբիայի միջեւ սահմանը «Սիմոն Բոլիվար» կամրջի վրա գտնվող սահմանային անցակետը շրջանում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ավելի քան 6 ժամ տեւած բախումների ընթացքում այնտեղ են բերվել երկու երկրների անվտանգության ուժեր:
Բախման պատճառը եղել է կոլումբիացի մաքսանենգներից մեկի մահը, որին հետապնդում էին Վենեսուելայի ազգային գվարդիայի մարտիկները:





























