ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հրաձգությունից 2 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է Life News-ը։

Նշվում է, որ զինված բախումը տեղի էր ունեցել «Սբերբանկի» մուտքի մոտ։

«Բանկային հաստատություններից մեկի մուտքի մոտ անհայտ անձինք կրակ են բացել։ Բանկի աշխատակիցները փակվել են ներսում։ Շեմին ընկած 2 վիրավորները կյանքի նշաններ ցույց չեն տալիս»,- պատմել են ականատեսները։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները։