Դիմակավոր անհայտ անձը կրակ է արձակել Թուրքիայի Բոդրում հանգստավայրից ոչ հեռու գտնվող Դաթչայի շրջանի հյուրանոցի այգում հանգստացողների ուղղությամբ։ Միջադեպից զոհվել է մեկ մարդ եւ վիրավորվել 2-ը։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Տուժել են հյուրանոցի սեփականատիրոջ հարազատները։ Ոստիկանությունը որոնում է հանցագործին։

Դեռեւս ոչ մի տեղեկություն չկա, որոնք կհաստատեն, որ  կատարվածն ահաբեկչություն է, գրում է «ՌԻԱ Նովոստի»-։