Հայաստանում ամուսնությունների եւ ամուսնալուծությունների թիվը նվազել է: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողներին հայտնեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ ավելացնելով, որ ամուսնությունների ամենացածր ցուցանիշը գրանցվել է Գեղարքունիքի մարզում:

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2015թ. հուլիսի 1-ին գրանցվել է ամուսնությունների 8582 դեպք՝ 2014թ. 9563 դեպքի համեմատ: Ամուսնության ամենացածր ցուցանիշները գրանցվել են Գեղարքունիքի, Տավուշի եւ Արարատի մարզերում, իսկ Վայոց Ձորի մարզում, Երեւանում, Արագածոտնի, Լոռու եւ Կոտքայքի  մարզում գրանցվել է ամուսնության ամենաբարձր ցուցանիշը:

2015թ. 1-ին կիսամյակի տվյալներով՝ գրանցվել է ամուսնալուծությունների 1900 դեպք՝ նախորդ տարվա 2469-ի համեմատությամբ:

Ըստ վիճակագրության՝ ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզում, իսկ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում:

Ամուսնությունների նվազման եւ ամուսնալուծությունների պատճառների վերաբերյալ վիճակագրություն չկա: