Երուսաղեմում երեք օր առաջ՝ գեյ-շքերթի ժամանակ, ծայրահեղ աջակողմյան հայացքների տեր հրեայի կողմից դանակի հարվածներ ստացած երիտասարդ աղջիկը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին տեղեկացնում են երկրի վարչապետի աշխատակազմից։
Շիրա Բանկին 16 տարեկան էր։ Նրանից բացի, դանակի հարվածներ էին ստացել ամենամյա երթի եւս 5 մասնակից։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցավակցում է այսօր դանակի հարվածներից մահացած Շիրա Բանկիի ընտանիքին»,- ասված է հայտարարության մեջ, մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հանցագործը վերջերս բանտից դուրս եկած Իշայ Շլիսելն է, որը 10 տարի ազատազրկման մեջ էր եղել համանման հարձակման համար։





























