ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի հյուսիսում խոշոր անտառային հրդեհի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել, հայտնում է NBC News-ն։
Բացի այդ հրդեհի պատճառով փակ են Սակրամենտո քաղաքի մի քանի մայրուղիներ։ Տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում։
Հրդեհը ոչնչացրել է մի քանի տասնյակ շենք, այդ թվում՝ 2 տասնյակ բնակելի տուն։ Կրակը ծավալվել է չոր եղանակի եւ քամիների պատճառով, գրում է Gazeta-ն։
Օրեգոնի հարավում կրակի դեմ պայքարելիս մեկ հրշեջ է զոհվել։





























