Հայաստանի տարածքում, օգոստոսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավային` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-ին էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում օգոստոսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +22+24, վաղը ցերեկը՝ +38+40։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +29+34,

Կոտայքում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +29+34,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +29+34,

Լոռիում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +32+35,

Տավուշում՝ գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +36+39,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +29+34,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +36+39,

Արարատում՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +38+40,

Արմավիրում՝ գիշերը՝ +20+25 ցերեկը՝ +38+40,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +29+34,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +38+40,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +38+40,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +31+35,

Արցախում՝ գիշերը՝ +23+25, ցերեկը՝ +38+40: