Թուրքիայի էներգետիկայի նախարարը հույս ունի, որ Ռուսաստանը չի հետաձգի գազի գնի զեղչման վերաբերյալ համաձայնագրի կնքումը «Թուրքական հոսք» գազատարի շուրջ բանակցությունների շրջանակում․ գնի իջեցման շնորհիվ Անկարան տարեկան կխնայի 1 միլիարդ դոլար, հայտնում է Բլումբերգ գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդզին։ Նախարարը նշել է, որ Թուրքիան խոչընդոտ չի տեսնում գազատարի մեկ ճյուղի կառուցման համար։ Միաժամանակ, նրա խոսքով՝ Ռուսաստանը թուրքական կողմին հարցում է ուղարկել չորս ճյուղի կառուցման վերաբերյալ, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»։
«Թուրքական հոսքի» առաջին ճյուղի հետ կապված խնդիր չկա, դրա կառուցումը կարելի է սկսել։ Ռուսաստանից հարցում ենք ստացել չորս ճյուղի վերաբերյալ։ Հույս ունեմ, որ Ռուսաստանը չի ձգձգի 10,25% զեղչի վերաբերյալ համաձայնագրի կնքումը», - ասել է Յըլդըզը Անկարայում էներգետիկայի հարցերով խորհրդակցության ընթացքում։ Նախկինում ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Բովակը հայտնել էր, որ «Գազպրոմը» եւ թուրքական Botas-ը պայմանավորվածություն ունեն «Թուրքական հոսք» նախագծի շրջանակում թուրքական կողմին ռուսական գազի գնման համար 10,25% զեղչի տրամադրման մասին։




























