Ղրղզստանի եւ ԵՏՄ-ի միջեւ սահմանների բացումը կարող է տեղի ունենալ արդեն վաղը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է Ղրղզստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազիրա Ահմեդովան։
Նախօրեին Ղազախստանը դարձավ ԵՏՄ վերջին անդամը, որը վավերացրեց Ղրղզստանի անդամակցության պայմանագիրը։

«Ղրղզստանն արդեն ստացել է Ղազախստանի  վավերացրած փաստաթղթերի պատճենները։ Ակնկալվում է, որ մոտ օրերս միջպետական ընթացակարգերը կավարտվեն։ Մենք պլանավորում ենք սահմանների բացման հանդիսավոր արարողություն կազմակերպել, որպեսզի բնակչությունը հասկանա, որ դրանք բաց են»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։