Հանրապետության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման որոշման չեղարկման պահանջով արդեն 9-րդ օրը նստացույց անող  «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունն այսօր՝ օգոստոսի 5-ին, ՀԾԿ հանձնաժողովի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսել:

«Գտնում ենք, որ ՀԾԿՀ անդամները պատշաճ կերպով չեն կատարում իրենց պարտականությունները, չեն պաշտպանում հասարակության շահերը: Այդ պատճառով էլ ստորագրահավաք ենք սկսել՝ պահանջելով նրանց հրաժարականը: Ընդամենը 3 րոպե է՝ սկսել ենք, բայց 3 տասնյակ ստորագրություն ունենք»,- NEWS.am-ին ասաց «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից Հանրապետության հրապարակում նստացույց են սկսել «Ոտքի Հայաստան» շարժման մասնակիցները: Նրանք պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը, ՀԾԿՀ անդամների հրաժարականները եւ ՀԷՑ–ի ազգայնացում։