Հայաստանի տարածքում, օգոստոսի 7-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

Քամին` հարավային` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-8-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում` 7-8 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում օգոստոսի 7-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +36+38։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+30,

Կոտայքում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+30,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+30,

Լոռիում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +25+28,

Տավուշում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +30+34,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+30,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +36+38,

Արարատում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +36+38,

Արմավիրում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +36+38,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+30,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +36+38,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +34+38,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +28+31,

Արցախում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +27+30: