Թբիլիսիում եզակի բաղնիք են հայտնաբերել, որը բնական տաք ջուր է ունեցել, մինչդեռ մյուս բաղնիքներում ջուրն արհեստականորեն են տաքացրել: Ենթադրվում է, որ այս բաղնիքը նախատեսված է եղել անվանի մարդկանց համար:

Գտածոն 1-3-րդ դարերի է: Այնտեղ նաեւ 2 հազարամյա վաղեմության իրեր են հայտնաբերել՝ ապակե եւ խեցե առարկաներ, ինչպես նաեւ մետաղադրամներ:

Ըստ «Գրուզիա On-line»-ի, հնագետների խմբի ղեկավար Մերաբ Ձնելաձեն նշել է, որ բաղնիքը, ամենայն հավանականությամբ, նախատեսված է եղել արքայական ընտանիքի համար: Իր կառուցվածքով այն միակն է ամբողջ Վրաստանում: