ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ «Կոկա-Կոլա» ընկերությունը հայտարարեցին «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագրի բացումը, որն իրականացվելու է Գլոբալ Շեյփերզ հասարակական կազմակերպության եւ «ՄԱՐՕԳ» կրեատիվ գործակալության հետ համատեղ՝ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:
«Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ»-ը երկարաժամկետ ծրագիր է, որի նպատակն է խրախուսել մարդկանց վարել առողջ կենսակերպ եւ պահպանել հավասարակշռված սննդակարգ, ինչի արդյունքում մենք կունենանք ավելի առողջ հասարակություն:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Տիգրան Միքայելյանը նշեց. «Կարեւորելով մասսայական սպորտի զարգացումը Հայաստանում՝ ծրագիրն այնպես է կազմվել, որ կարողանան մասնակցել բոլորը, այդ թվում մարզական հատուկ պատրաստվածություն չունեցող մարդիկ, որի արդյունքում նրանք կսկսեն վարել ավելի առողջ ապրելակերպ: Մեր նախարարությունն ի դեմս նախարար Գաբրիել Ղազարյանի առաջնային տեղում է դասում սպորտի եւ առողջ ապրելակերպի մասսայականացման հարցը եւ խթանում է այն ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս մեծ թվով մարդկանց ներգրավել առողջ եւ ակտիվ ապրելակերպի մեջ»:
Ինչպես նշեց «Կոկա-Կոլա» ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Սահակյանը, ընկերությունը մշտապես առաջնային է համարել սպառողների առողջությունը: «Կոկա-Կոլա» ընկերությունը նպատակ ունի զարգացնել եւ աջակցել այն ծրագրերը, որոնք խթանում են առողջ ապրելակերպի զարգացմանը ողջ աշխարհով մեկ, հատկապես այն ծրագրերին, որոնք իրականացվում են պետական մարմինների եւ առողջապահության մասնագետների հետ միասին: Այս ծրագրերի միջոցով «Կոկա-Կոլան» ոգեշնչում է երիտասարդներին ներառել առողջ ապրելակերպը, սննդակարգը եւ ֆիզիկական մարզումները իրենց առօրյա կյանքում: Շնորհակալություն է հայտնում գործընկերներին ծրագրին աջակցելու համար եւ միասին հասարակության բարեկեցությանը խթանելու համար:
Այս տարի միասնական ջանքերի շնորհիվ ծրագիրն ընդլայնվել է եւ ներառում է սպորտային միջոցառումների լայն շարք: Ընդգրկված միջոցառումներն են Workout Fest, հեծանվային դասընթացներ, բացօթյա ֆիթնես, լողափնյա վոլեյբոլ, ուսանողական բասկետբոլ, հեծանվային մարաթոն, սպորտային փառատոն:
Այս տարի միասնական ջանքերի շնորհիվ ծրագիրն ընդլայնվել է եւ ներառում է սպորտային միջոցառումների լայն շարք: Ընդգրկված միջոցառումներն են Workout Fest, հեծանվային դասընթացներ, բացօթյա ֆիթնես, լողափնյա վոլեյբոլ, ուսանողական բասկետբոլ, հեծանվային մարաթոն, սպորտային փառատոն: Կպատրաստվեն նաև սննդաբանի եւ ֆիթնեսի մասնագետների հատուկ ուսուցողական տեսանյութեր, որոնք կտեղադրվեն ֆեյսբուքյան էջում:
Ծրագիրը կիրականացվի՝ համագործակցելով Հայաստանի Բասկետբոլի Ֆեդերացիայի և Սթրիթ Վորքաութ Հայաստանի ֆեդերացիայի հետ:
Ծրագիրը կմեկնարկի օգոստոսի 9-ին և կավարտվի մեծ Սպորտային փառատոնով հոկտեմբերի 17-ին:





























