2015թ. առաջին եռամսյակում Հայաստանում աշխատավարձի աճն առաջ է անցել գնաճից։ Այս մասին օգոստոսի 6-ին կայացած Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ միջին ամսական աշխատավարձը նշված ժամանակահատվածում աճել է 10.8 տոկոսով, իսկ գնաճը կազմել է 5.1 տոկոս։ «Դա երեւում է թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորում։ Անգամ ամենացածր աշխատավարձի նիշը տարվա սկզբից կազմել է 5.6 տոկոս, ինչն ամեն դեպքում գնաճից բարձր է»,- հավելել է փոխվարչապետը։
Հիշեցնենք, որ Ազգային վիճակագրական վարչության տեղեկություններով՝ Հայաստանում 2015թ. հունիսին միջին աշխատավարձը կազմել է 182.1 հազար դրամ։





























