Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները օգոստոսի 6-ին, ժամը 11.55-ին, ապօրինի զենք պահելու կասկածանքով Գյումրիի Անկախության հրապարակից բերման են ենթարկել Ալբերտ Պ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ալբերտ Պ.-ն իր տանը կից ավտոտնակից ներկայացրել է առանց համապատասխան թույլտվության 4,5 մմ տրամաչափի «ԲԱՅԿԱԼ MR 654 K» տիպի գազային ատրճանակ եւ հայտնել, որ այն պատկանում է իրեն:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: