Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 6-ին, ժամը 18.00-ին, Նոր Նորքի 2-րդ զանգվածի թիվ 4/1 շենքի մոտից բերման է ենթարկվել 20-ամյա Անժելա Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 31-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի /գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը/ 1-ին մասի մեղադրանքով: