Ավելի քան 300 հազար մարդ պահանջագիր է ստորագրել Change.org կայքում պատժամիջոցային ցուցակի մթերքների ոչնչացման դեմ։ Այս տեղեկությունը գրելու պահին արդեն 308 480 մարդ դրել էր իր ստորագրությունը։
Նախաձեռնության հեղինակները առաջարկում են չեղարկել հրամանագիրը, իսկ պատժամիջոցային ցուցակի մթերքները փոխանցել անապահով քաղաքացիներին անմիջական օգտագործման եւ։
«Ինչո՞ւ ոչնչացնենք եվրոպական թարմ մթերքը, որով կարելի է կերակրել վետերաններին, թոշակառուներին, հաշմանդամներին, բազմանդամ ընտանիքներին, բնական աղետներից տուժածներին և այլ կարիքավորների» - դժգոհում են հեղինակները, փոխանցում է Gazeta-ն։
Պահանջագիրն ուղղված է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև Պետական Դումային։
«Մենք Ռուսաստանի նախագահին խնդրում ենք չեղարկել իր հրամանագիրը և Պետական Դումային ենք դիմում խնդրանքով, որ արագացված կարգով քննարկի և որոշում ընդունի ոչնչացման ենթակա եվրոպական մթերքները և լայն սպառման ապրանքները բնակչության կարիքավոր խավերին փոխանցելու մասին», — ասվում է պահանջագրում։ Դրա հեղինակները նաև նշում են, որ արտադրանքի ոչնչացումը կհանգեցնի պետական բյուջեի լրացուցիչ ծախսերի, մինչդեռ արտադրանքի բաշխմամբ կարող էին զբաղվել բարեգործական կազմակերպությունները։





























