Գիտնականները շոկոլադի եւս մեկ օգտակար հատկության մասին են պատմել: Պարզվում է՝ դրա բույրը կարող է ազդել վարակների դիմակայելու օրգանիզմի ունակության վրա:

Ըստ Ladyportal-ի, հետազոտությունը ցույց է տվել, որ շոկոլադի բույրը բարձրացնում է դիմադրողականությունը: Բանն այն է, որ շոկոլադի հոտը ներշնչելուց հետո օրգանիզմում արագանում է A դասի հակամարմինների արտադրությունը:

Սա մրսածության հետեւանքով առաջացած հիվանդությունների դեմ պայքարի հարցում շոկոլադի միակ առավելությունը չէ: Վերջերս կանադացի մասնագետներն ապացուցել էին, որ այն բուժում է հազը: