Մալիի Սեւարե քաղաքում զինված անձանց կողմից գրավված «Բիբլոս» հյուրանոցն ամբողջովին ազատվել է։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։ Երկրի ԶՈւ ներկայացուցչի խոսքով՝ հյուրանոցն ազատագրելու համար Մալիի զինված ուժերի ձեռնարկած գործողությունն ամբողջովին ավարտվել է։

Հիշեցնենք, որ մի խումբ զինյալներ նախօրեին հարձակվել էին «Բիբլոս» հյուրանոցի վրա, որտեղ հիմնականում արտասահմանցիներ են ապրում։

Ըստ վերջին տեղեկությունների՝ գրոհի հետեւանքով զոհվել են 5 զինծառայող եւ 2 արմատական։ Բացի այդ, զոհվել է նաեւ ՄԱԿ առաքելության աշխատակիցը, որի քաղաքացիությունը պարզ չէ, գրում է ՏԱՍՍ-ը։

AFP-ի տեղեկություններով՝ մի քանի գերիներ ազատ են արձակվել։