Ուզբեկստանում ուղեւորներին թռիչքից առաջ կկշռեն: Այս մասին հայտնել է «Ուզբեկիստոն հավո յուլլարի» ազգային ավիաընկերությունը: բացատրելով նման որոշման իրավաչափությունը, ավիաընկերության մամուլի ծառայությունը վկայակոչելով օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի նորմերը:
Ըստ այդ կանոններին, «ավիաընկերությունները պետք է պարբերաբար թռիչքից առաջ կշռեն ուղեւորներին եւ նրանց ձեռքի պայուսակները՝ պահպանելով թռիչքի անվտանգության պահանջները»,-նշել են մամուլի ծառայությունում:
Միաժամանակ, ավիաընկերությունը լռում է այն մասին, թե ինչ հետեւանքներ պետք է սպասեն ուղեւորները այս կամ այն քաշն ունենալու դեպքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավիաընկերությունը վստահեցնում է, որ կշռի գրանցման տվյալների բլանկում կնշվի ուղեւորի կատեգորիան՝ տղամարդ, կին կամ երեխա, իսկ մնացած առումներով արյունքների ամբողջական գաղտնիությունը երաշխավորվում է»:
Տեղի լրատվամիջոցները չեն արձանագրել նորարության կիրառումը Ուզբեկստանի օդանավակայաններում:





























