Երեւանի վարչական շրջաններում  շարունակվում են շենք-շինություններին տեղադրված  ապօրինի, ինչպես նաեւ օտարալեզու գովազդային ցուցանակների ապամոնտաժման աշխատանքները: Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության եւ ՀՀ լեզվի պետական տեսչության հետ համագործակցության արդյունքում մինչ օրս հայտնաբերվել է թվով 241 ապօրինի տեղադրված գովազդային վահանակ:

Իրավախախտների նկատմամբ կկազմվեն վարչական արձանագրություններ:

Նշենք նաեւ, որ մայրաքաղաքում գովազդային գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից տեղադրված ապօրինի գովազդային վահանակներ չեն հայտնաբերվել: