ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 3-6-ին Հայաստանում «Շանթ-2015» անվանումը կրող զորավարժություններ կանցկացվեն: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 13-ին, կառավարության նիստում հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Կառավարությունը հաստատել է զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների կարգն ու մեթոդիկան: Աշխատանքներ են տարվում նաեւ այլ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: «Մենք արդեն զորավարժություններ ենք իրականացրել՝ ուղղված զինծառայողների պրակտիկ ունակությունների բարձրացմանը»,-ասել է նախարարը:





























