Օգոստոսի 4-ից մեկնարկած «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 12-ին  հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրելու միջոցով ոչնչացվել է  1819 կգ վայրաճ կանեփի կանաչ զանգված:

Բացի վերոգրյալից, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 0,95 գրամ մարիխուանա  տեսակի թմրամիջոց: Տնամերձ 5 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 27,5 կգ կանեփի բույս:

Առգրավվել է նաեւ 1 գազային ատրճանակ 26 փամփուշտներով: