Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 14-ին, ժամը 05.03-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Lexus RX» մակնիշի 34 QS 531 պ/հ (վարորդ` 24-ամյա Լ. Թ. ) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել քարերին:

Հրշեջ-փրկարարները  Լ. Թ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է է Վանաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները Լ. Թ.-ի  առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը: