Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 16-ը, խարդախության 5 դեպքից` 3-ը: Բացահայտվել է գողության 3 եւ խուլիգանության 1 դեպք: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 եւ որսագողության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 18-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: