Օգոստոսի 13-ին, ժամը 00.30-ին, Երեւանի Աճառյան եւ Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» եւ «Նիսան Պատրոլ» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: