Վերջին ամիսներին արքայազն Ջորջին հետեւող եւ անհանգստացնող պապարացիների թիվն ավելացել է, իսկ նրանց մեթոդները գնալով ավելի վտանգավոր են դառնում, նախազգուշացնում է Քենսինգթոնի պալատը:
«Նրանք չափն անցել են»,-ասված է Բրիտանիայում լրատվամիջոցների գործունեությունը կանոնակարգող մարմիններին ուղղված բաց նամակում:
Քեմբրիջի հերոցն եւ հերցոգուհին, ինչպես նաեւ բոլոր ծնողները, ուրախ են հրապարակել ւիրենց զովակների լուսանկարները, սակայն ուզում են պաշտպանել արքայազնին ու արքայադստերը պապարացիների հետապնդումներից ու լրտեսումից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փոքր թվով պարբերականներ, հիմնականում Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում եւ ԱՄՆ-ում լուսանկարներ են հրապարակել, որոնք արվել են «անթույլատրելի հանգամանքներում»:
Միաժամանակ հայտարարությունում նշվում է, որ լրատվամիջոցների «ճնշող մեծամասնությունը» եւ բոլոր բրիտանական պարբերականները նման հրապարակումներ իրենց թույլ չեն տալիս:





























