iOS-ի մեջ ներկառուցված ձայնային օգնական Siri-ն պատահաբար միանալով փրկել է տիրոջ կյանքը։ Այդ մասին հայտնում է Fox 17-ը։

Պատահարը տեղի է ունեցել Մերֆիսբորո քաղաքում՝ Թենեսիի նահանգ, երբ  18-ամյա պատանին նորոգում էր իր պիկապը։ Ինչ-որ պահի մեքենան ընկել է ամբարձիչից եւ ճզմել է նրան՝ ձեռքերն անշարժացնելով։ Քանի որ շուրջը ոչ մեկը չի եղել, ոչ ոք չի լսել օգնության նրա կանչերը, փոխանցում է Gazeta-ն։

Երջանիկ պատահականության բերումով, ավտոսիրողի հետեւի գրպանում նրա  iPhone-ն էր։ Օգնության կանչելու անհաջող փորձերից հետո նա հիշել է հեռախոսի մասին եւ «հինգերորդ կետով» սեղմել է դա՝ հույս ունենալով օգնության կանչել։ Որքան էլ զարմանալի է, դա օգնել է միացնել Siri-ն եւ թույլ է տվել ձայնով 911 զանգել։