Պղնձի արժեքն աննշան նվազում է հինգշաբթի օրը Չինաստանի ազգային տարադրամի արժեզրկման ֆոնին, դրա մասին են վկայում առք ու վաճառքի տվյալները։ 

Հինգշաբթի օրվա առք ու վաճառքի արդյունքում մեկ տոննա պղնձի արժեքը մետաղների լոնդոնյան բորսայում նվազել է  0,09%-ով՝ հասնելով մեկ տոննայի համար 5185  դոլարի։ Մեկ տոննա ալյումինն էժանացել է 0,94%-ով, մինչեւ 1574 դոլար, իսկ ցինկի մեկ տոննան, ընդհակառակը, թանկացել է 0,05%-ով՝ մինչեւ 1830 դոլար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Չինաստանի ազգային բանկը երեք օրվա իջեցումներից հետո աննշան՝ 0,05%-ով բարձրացրել է դոլարի նկատմամբ  յուանի փոխարժեքը, մեկ դոլարի համար  այն սահմանելով 6,3975 յուան։ Երկուշաբթի օրը մեկ դոլարի փոխարժեքը կազմում էր 6,1162  յուան եւ երեք օրվա ընթացքում իջել է 4,6%-ով՝ հասնելով մինչեւ 6,2298, 6,3306 եւ 6,4010։

Ընդ որում Չինաստանի ազգային բանկը հինգշաբթի օրը հայտնել է, որ հիմքեր չկան ազգային տարադրամի հետագա անկման համար։