Գերնսիից Լոնդոն ուղեւորվող ինքնաթիռը Գատվիկ օդանավակայանում վայրէջքի պահին կայծակի հարված է ստացել։
Aurigny ավիաընկերության ինքնաթիռը հորդառատ անձրեւի տակ էր ընկել Լոնդոնի ժամանակով մոտավորապես 11.15-ին։ GR605 չվերթի ինքնաթիռը կարողացավ առանց պատահարների վայրէջք կատարել, տեղի ունեցածի հետեւանքով ոչ ոք չի տուժել։
«Դիսպետչերական ծառայությունը վայրէջքի թույլտվություն է տվել, եւ նմանատիպ պայմաններում աշխատող ոչ մի ուրիշ ինքնաթիռ չի տուժել։ Մեր ինքնաթիռը նորմալ վայրէջք է կատարել, ոչ ոք վնասվածք չի ստացել», - պատմել է ավիաընկերության ներկայացուցիչը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ներկայումս ինժեներներն ուսումնասիրում են ինքնաթիռը, որն աննշան վնասվածքներ է ստացել։
Ուժեղ անձրեւներ են դիտարկվում Անգլիայի տարածքի մեծ մասում՝ հեռահաղորդակցության խնդիրներ առաջացնելով։




























