Սյունիքում օգոստոսի 14-ին երեկոյան մահացած հայտնաբերված 38-ամյա Մարգարիտա Կարապետյանը բազմիցս բուժում է ստացել «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր»-ում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանը:
Նա հայտնեց, որ կինը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել եւ շատ հաճախ իրենց մոտ բուժում է ստացել:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Անդոկավան թաղամասի «Դավիթ Բեկ» կոչվող բերդի մոտ օգոստոսի 14-ին ժամը 17:00-ի սահմաններում հայտնաբերվել է կնոջ այրված դի: Դեպքի վայր մեկնած հրշեջ–փրկարարները ձորից դուրս են բերել 38-ամյա Մ. Կ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:





























