Հայաստանի տարածքում, օգոստոսի 16-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 2-5 մ/վրկ:

«Հայպետհիդրոմետ»-իցNEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում օգոստոսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +24+26, վաղը ցերեկը՝ +39+41։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +30+35,

Կոտայքում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +30+35,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +30+35,

Լոռիում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +31+36,

Տավուշում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +35+39,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +30+35,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +39+41,

Արարատում՝ գիշերը՝ +21+26, ցերեկը՝ +39+41,

Արմավիրում՝ գիշերը՝ +21+26, ցերեկը՝ +39+41,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +30+35,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +21+26, ցերեկը՝ +39+41,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +38+42,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +30+34,

Արցախում՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +34+39:

Հանրապետության տարածքը կգտնվի արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային եւ նախալեռնային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից եւ արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ եւ բաց մաշկ ունեցող անձանց: