Հոլիվուդյան դերասանուհի Մերիլ Սթրիփը պատմել է, որ «Ռիկին եւ Ֆլեշը» դրամայում ռոք աստղի դերի համար կիթառի դասեր է վերցնել կանադացի լեգենդար ֆոլք-ռոքեր Նիլ Յանգից: Այս մասին գրում է Mashable-ը:
Նրա խոսքով, Յանգի հետ ծանոթությունից առաջ կիթառ նվագելու փորձ ունեցել է, սակայն դասերը չափազանց օգտակար են եղել: Երաժիշտը Սթրիփին պատմել է, թե ինչպես պետք է ներկայանալ բեմում, ինչպես նաեւ բացատրել, թե ինչպես պետք է օգտվել կիթառի ուժեղացուցիչից:
Ըստ LENTA-ի, Սթրիփը նաեւ խոստովանել է, որ չնայած Յանգի գովասանքին, իր երաժշտական ունակությունները չի գերագնահատում: Դերասանուհու խոսքով, երբ վաճառքի հանվի ժապավենի երաժշտությունը, ինքը, հավանաբար, «ամոթից ստիպված կլինի Ուզբեկստան փոխադրվել»:





























