Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգստյան օրն անցկացրել է իր «Դրոզդի» նստավայրում՝ բերք հավաքելով: Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Լուկաշենկոն աշխատել է կրտսեր որդու՝ Նիկոլայի հետ:

«Ընդամենը կես ժամում նրանք հավաքել են 7 պարկ կարտոֆիլ»,-ասված է հաղորդագրությունում: Նշվում է, որ մոտ ժամանակներս ողջ օրվա ընթացքում հավաքված կարտոֆիլը կփոխանցվի մանկատներին եւ ծերանոցներին:

Բացի այդ, նախագահական նստավայրում մեկնարկել է նաեւ ձմերուկի ու սեխի բերքահավաքը: Առաջին ձմերուկը փորձել են հենց դաշտում: