Չինաստանի իշխանությունները ձերբակալել են Ruihai Logistics ընկերության վարչության ղեկավար Սյուե Բեյին. հենց նրան է պատկանում Տյանցզինում պայթած պահեստը, հաղորդում է China Press-ը:

Ձերբակալվել է նաեւ նրա տեղակալ Դուն Շեսյուանը: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 10 մարդ, ասված է պաշտոնական հաղորդագրությունում, հաղորդում է Gazeta.ru-ն:

Պայթյունը տեղի էր ունեցել Չինաստանի արեւելքում՝ Տյանցզին նավահանգստաարդյունաբերական քաղաքում՝ «Ժույհայ» ընկերության լոգիստիկ պահեսում, չորեքշաբթի օրը տեղական ժամանակով 23:30-ին։ Ականատեսների վկայությամբ, պայթյունի ալիքը ջարդել է բնակելի տների ապակիները երկու կիլոմետր շառավղով եւ վնաս է հասցրել ավելի քան հազար մեքենայի։

Պայթյունից անմիջապես հետո, որի հզորությունը գնահատվում է 3 տոննա տրոտիլային համարժեքով, դեպքի վայրում հզոր հրդեհ է բռնկվել։ Xinhua գործակալության հաղորդմամբ, հրդեհից հետո պահեստում եւս մի քանի պայթյուն է տեղի ունեցել։ Դրանցից ամենահզորի ուժը հավասար է եղել 21 տոննա տրոտիլի։