Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են տղամարդուն, որը կարող է առնչություն ունենալ Բանգկոկում 22 մարդու կյանք խլած պայթյունին: Այս մասին հայտնել են Թաիլանդի իշխանությունները:

«Այս պահի դրությամբ կա կասկածյալ, որը երեւում է տեսախցիկի ձայնագրությունում, սակայն դա հստակ չէ... Մենք փնտրում ենք այդ երիտասարդին»,-ասել է Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան Օչան:

Նա նաեւ հավելել է, որ ենթադրվում է, որ պայթյուն իրականացրել է հակակառավարական խմբավորումը, որը տեղակայված է երկրի հյուսիս-արեւելքում. Խոսքը ընդդիմադիր «Կարմիր վերնաշապիկներ» շարժման մասին է, հաղորդում է РБК-ն:

Թաիլանդի մայրաքաղաքի ամենաբանուկ խաչմերուկներից մեկում, օգոստոսի 17-ին հզոր պայթյուն էր որոտացել, որի հետեւանքով տուժել էր 123 մարդ, որոնց մեծ մասը զբոսաշրջիկներ են Չինատսանից եւ Թայվանից: 22 զոհերից 8-ը օտարերկրացիներ են եղել: